Toshiba ընկերությունը ստեղծել է ժեստերի լեզուն իմացող ռոբոտ: Ռոբոտի օգտագործումը կհեշտացնի այս կամ այն հիմնարկությունում խուլուհամրերի հետ շփումը: Ռոբոտին անվանում են Այկո Չիհարա, որը արտաքուստ նման է խիտ շագանակագույն մազերով ճապոնուհու: Այկոյին կարելի էր տեսնել ընկերության տաղավարում՝ Ճապոնիայում անցկացված CEATEC 2014 ցուցահանդեսի շրջանակներում:
Չնայած նրան, որ ռոբոտը դեռ կարողանում է միայն տեղեկություններ տալ ժեստերի լեզվով, նրա ստեղծողները վստահ են, որ ապագայում նա կկարողանա ընկալել շրջապատող մարդկանց ժեստերը:
Ռոբոտը ստեղծվել է ընդամենը մեկ ամիս առաջ, և ինժեներները դեռ շատ աշխատանք պետք է կատարեն՝ կատարելագործելու այն:







































