Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը գոհ է, թե ինչպես է Գարեթ Բեյլն իրեն դրսևորել ենթահարձակվողի դիրքում:
Այդ դիրքում Բեյլը խաղացել է «Ռոմա»-ի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է 0:0 հաշվով (հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով «Ռոմա»-ն հաղթել է 6:7 հաշվով):
«Բեյլը կենտրոնու՞մ. վատ գաղափար չէ: Իհարկե, նա կարող է խաղալ հարձակման բոլոր դիրքերում: Կենտրոնական դիրքը տարբերակներից մեկն է:
Ուրախ կլինեմ, եթե նա կարողանա դրսևորել իրեն այդ դիրքում»,- Բենիտեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:







































