Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուս» հնարավոր տեղափոխությունը:
« «Յուվենտուս»-ը պատահաբար չէր հասել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Նրանք գերազանց են անցկացրել նախորդ մրցաշրջանը:
Բայց այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Կարծում եմ` Իտալիա տեղափոխությունը կարող է լավ փորձ լինել ինձ համար: Տեսնենք` ինչ ցույց կտա ապագան»,- Գյոտցեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին շրջանառվում, որ Արտուրո Վիդալը «Յուվենտուս»-ից տեղափոխվելու է «Բավարիա», իսկ հակառակ ուղղությամբ է շարժվելու Մարիո Գյոտցեն:







































