«Լիվերպուլ»-ի հարձակվող Ռահիմ Ստերլինգը դժգոհ է, թե ինչպես է հեռացել «Լիվերպուլ»-ից: Daily Mail-ի փոխանցմամբ` Ստերլինգն ակումբային գրանցումը փոխել է Բրենդան Ռոջերսի հետ տարաձայնությունների պատճառով:
«Հիասթափված եմ, թե ինչպես եմ հեռացել «Լիվերպուլ»-ից: Ստեղծված իրավիճակում դա գլխավոր խնդիրն էր: «Լիվերպուլ»-ին ամենայն բարիք եմ մաղթում առաջիկա մրցաշրջանում:
Արդեն մի քանի լավ օր եմ անցկացրել նոր թիմակիցներիս հետ և իսկապես ուրախ եմ լինել այստեղ: Կարծում եմ` ճիշտ ընտրություն եմ կատարել»,- «Մանչեսթեր Սիթի»-ի նորեկի խոսքերը մեջբերում է Fox Sports-ը:
«Ունեմ անձնական հավակնություններ և հուսով եմ` կկարողանամ թիմին օգնել նոր տիտղոսներ նվաճելու հարցում»,- հայտարարել է Ստերլինգը:








































