«Լոս-Անջելես Գելեքսի»-ի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է մեկնարկային գոլն իր նոր ակումբում:
«Հաճելի էր գոլ խփել: Հիասթափված էի, որ չէի կարողանում գոլ խփել նախորդ խաղերում, չնայած` ունեի դրա հնարավորությունը: Աստիճանաբար ավելի լավ եմ զգում ինձ:
Կարծես երեխա լինեմ, ով չի կարողանում կտրվել ֆուտբոլից: Ֆուտբոլ խաղալու նպատակով էլ ժամանել եմ ԱՄՆ»,- Ջերարդի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:







































