Խարկովի «Մետալիստ»-ի ղեկավարությունը չի կարողացել համաձայնության հասնել Հայաստաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի հետ:
Ֆուտբոլիստը, ով նախկինում հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալուրգ»-ում, փորձաշրջան է անցել ուկրաինական ակումբում, սակայն առաջարկվող պայմանագրի ֆինանսական կողմը թույլ չի տվել նրան մնալ Խարկովում:
Հիշեցնենք` ավելի վաղ նշվում էր, որ «Մետալիստ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Սևիդովը անձամբ էր հետաքրքրված Գևորգ Ղազարյանի ծառայություններով:









































