Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի բառերով՝ միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագիրը չի նշանակում Մեծ Բրիտանիայի դաշինք Իրանի հետ, հայտնել է Agence France-Presse Twitter-ում:
«Ստորագրելով այդ համաձայնագրը՝ Մեծ Բրիտանիան դաշնակիցների` ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքը անմատչելի է դարձնում Իրանի համար»,- նշել է Քեմերոնը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում:









































