Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքը:
Հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել են երկկողմանի և միջազգային թեմաներ, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը:
Ավելի վաղ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և ասել , որ եկել է ԼՂ-ի խնդրի շուրջ բանակացություններն ինտենսիվացնելու ժամանակը: