Սարերի հետևում չէ այն օրը, երբ մարդու հիվանդությունները կբուժվեն առանց դեղամիջոցների կիրառման՝ հեռահար կերպով՝ էլեկտրական ազդանշաններով ազդելով նյարդային համակարգի վրա: Այս մասին հայտնում է informing.ru-ն:
Այսպես են կարծում ամերիկացի մասնագետները, որոնք մշակել են մեթոդ, որի շնորհիվ բավարար է էլեկտրախթանում օգտագործել՝ գլխուղեղի որոշակի հատվածների վրա ազդելով բորբոքային պրոցեսի արգելափակման համար:
Գիտնականները նաև առաջարկում են հիվանդի օրգանիզմում ներդնել միկրոսկոպիկ էլեկտրոնային սարքեր, որոնք կգեներացնեն անհրաժեշտ նյարդային ազդակը:
Նոր մեթոդը փորձարկվել է ռևմատոիդ արտրիտով տառապող մարդու վրա: Արդյունքը գիտնականների սպասածից լավն է եղել:
Միակ հարցն է՝ արդյոք էլեկտրախթանիչը կարող է հաղթահարել հենց հիվանդությո՞ւնը, թե միայն արգելափակել ցավը:












































