Ինչպես գիտեք, դարպասապահ Իկեր Կասիլյասը Մադրիդի «Ռեալ»-ից տեղափոխվել է «Պորտու»։
Ակումբի թանգարանում Կասիլյասի ուշադրությունը գրավել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի արձանը։
Մոուրինյոյի գլխավորությամբ «Պորտու»-ն նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ Կասիլյասը վատ հարաբերություններ ունի նրա հետ՝ «Ռեալ»-ում համատեղ աշխատանքի արդյունքում։










































