Սերբական Հանրապետության խորհրդարանը որոշում է ընդունել ընթացիկ տարվա սեպտեմբերին Բոսնիա և Հերցեգովինայից առանձնանալու վերաբերյալ հանրաքվեի անցկացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հաղորդվում է, որ Բոսնիայի սերբական մասի կառավարության նախագահ Միլորադ Դոդիկը հայտարարել է, որ միջոցառումը տեղի կունենա, նույնիսկ եթե Բրյուսելն ու Վաշինգտոնը պատժամիջոցներով սպառնան:
Հանրաքվեն բոսնիացի սերբերի ղեկավարությունը դիտարկում է որպես շարժ անկախության ուղղությամբ: Գործնականում կչեղարկվեն Գերագույն դատարանի և հանրապետական դատախազության լիազորությունները:
1992-1995 թթ. Բոսնիա և Հերցեգովինայում քաղաքացիական պատերազմ է եղել: 1995 թ. դեկտեմբերին ստորագրվել է Դեյթոնյան համաձայնագիրը երկու իրավահավասար սուբյեկտների ստեղծման մասին: Ստեղծվել են Բոսնիայի և Հերցեգովինայի Դաշնությունն ու Սերբական Հանրապետությունը, նաև Բրչկո շրջանը՝ հատուկ կարգավիճակով:
Բոսնիայի սերբերը դեռ 4 տարի առաջ են անկախանալու փորձ ձեռնարկել, սակայն այդ ծրագիրը չի իրագործվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի ուժեղ ճնշման պատճառով:












































