Thursday, 25 06 2026
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞

Ադրբեջանի ՊՆ-ն իտալական ընկերությունից միջնորդավորված ձևով լրտեսական ծրագիր է գնել. WikiLeaks

Ադրբեջանական Yeni Müsavat թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իտալական ընկերությունից գնել է DaVinçi լրտեսական ծրագիր։ Ավելի վաղ միջազգային մամուլը հայտնել էր, որ ցանցահեններին հաջողվել է տիրել իտալական Hacking Team ընկերության ողջ տեղեկատվական բազային, որը մասնագիտացած է Իտալիայի անվտանգության մարմինների համար լրտեսական ծրագրերի պատրաստման մեջ։

WikiLeaks-ի նյութերից հայտնի է դարձել, որ այդ ընկերությունն Ադրբեջանին վաճառել է հեռակառավարման լրտեսման համակարգ, այսպես կոչված՝ DaVinçi կամ Galileo։ Ենթադրվում էր, որ այդ համակարգն իտալական ընկերությունից գնել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը, սակայն բառացիորեն օրեր առաջ ցանցահենները համացանցում տեղադրեցին Hacking Team ընկերության ողջ տեղեկատվական բազան և այդպիսով հայտնի դարձավ, որ DaVinçi ծրագիրն իտալական ընկերությունից գնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի ՊՆ-ն այն գնել է ոչ թե ուղիղ ձևով, այլ միջնորդավորված։ Ծրագիրն իտալացիներից գնել է ԱՄՆ-ում գրանցված մի ընկերություն։ Hacking Team-ի ներքին փաստաթղթերի համաձայն՝ Ադրբեջանի ՊՆ-ն 2013 թվականին ԱՄՆ-ում գտնվող Horizon Global Group ընկերության միջոցով 320.000 եվրոյով գնել է «Հեռվից վերահսկման համակարգ» (RCS) լրտեսական ծրագիրը։

Ծրագրի սպասարկման համար առանձին փոխանցվել է 16.000 եվրո, ինչը նույնպես Ադրբեջանի ՊՆ-ն իրականացրել է Horizon Global Group ընկերության միջնորդությամբ։ Գումարն իտալացիներին վճարվել է 2014 և 2015 թվականներին։ Ընդգծվում է, որ Hacking Team-ի մշակած լրտեսական ծրագրերը նախատեսված են համակարգիչների ու սմարթֆոնների վրա գաղտնի հարձակում գործելու համար։ Լրտեսական այդ ծրագրերը կարող են պատճենել Windows, OS X կամ Linux օպերացիոն համակարգերով գործող համակարգիչներում եղած ողջ տեղեկատվությունը։

Բացի դրանից՝ դրանք կարող են պատճենել Android, iOS, Blackberry ու Windows Phone հարթակներով գործող սմարթֆոնների ամբողջ տեղեկատվությունը։ Այդ ծրագիրը ձայնագրում է Skype-ով, Facebook-ում, Twitter-ում, WhatsApp-ում, Line-ով, Viber-ով բոլոր խոսակցությունները։ Ծրագիրն առանց տիրոջ իրազեկվածության միացնում է սմարթֆոնի տեսախցիկն ու բարձրախոսը, ինչպես նաև ցույց է տալիս գաջետի տիրոջ գտնվելու վայրը։ Հաղորդվում է, որ լրտեսական այդ ծրագրերի միջոցով Ադրբեջանի ՊՆ-ն կարող է իրականացնել էլեկտրոնային հետախուզություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում