Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրի երեկ կայացած ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման կազմակերպչական հարցերով կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սա էլ ըստ ամենայնի կարող է նշանակել, որ հենց Հովիկ Աբրահամյանն էլ կնշանակվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման շտաբի պետ:








































