2015 թվականի առաջին կեսին Ադրբեջանում հում նավթի (ներառյալ գազային կոնդենսատ) արդյունահանումը կազմել է 20.971.400 տոննա։ Դա 1.7 տոկոսով զիջում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշին։ Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Պետական վիճակագրական կոմիտեի տրամադրած տեղեկատվության մեջ։
Հուլիսի 1-ի դրությամբ Ադրբեջանում նավթի պահեստավորված պահուստները կազմել են 384.100 տոննա։ Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին բնական գազի արդյունահանումը կազմել է 14 միլիարդ և 660.7 միլիոն խորանարդ մետր գազ։ Դա 3.7 տոկոսով զիջում է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր է պահպանել նավթի կայուն արդյունահանումը. «Ներկա դրությամբ Ադրբեջանում արդյունահանվել է 42 միլիոն տոննա նավթ ու 29 միլիարդ խորանարդ մետր գազ։ Մենք մտադիր ենք կրկնապատկել գազի արդյունահանումը և պահպանել նավթի կայուն արդյունահանումը»։








































