Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ թիմի նորեկ Արդա Թուրանը կարող է վեց ամիս վարձավճարով հանդես գալ այլ թիմում:
«Հավանականությունը մեծ է, որ Թուրանին վարձավճարով այլ թիմ կուղարկենք, որտեղ նա կես տարի կխաղա: Վերջին խոսքը պատկանում է Լուիս Էնրիկեին: Ցանկացած պարագայում, այդ թիմը չպետք է հանդես գա Չեմպիոնների լիգայում: Այդպիսի որոշումը մեծ տեխնիկական սխալ կլինի մեր ակումբի կողմից»,-Բարտոմեուի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ թուրք կիսապաշտպանի տեղափոխության համար «Բարսելոնա»-ն «Ատլետիկո»-ին վճարել է 41 միլիոն եվրո:







































