«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ Անգլիայում կարիերան ավարտելուց հետո կցանկանա տեղափոխվել MLS:
«Այս պահին ես կենտրոնացած եմ միայն «Յունայթեդ»-ում իմ ելույթների վրա: Բայց երբ մտածեմաշխատավայրս փոխելու մասին, առաջին հնարավոր տարբերակը կլինի MLS-ը: Ես ԱՄՆ կտեղափոխվեմ ընտանիքիս հետ, ինչն ինձ համար դրական փոփոխություն կլինի»,-ասել է Ռունին:
Հավելենք, որ անգլիացու պայմանագիրը «կարմիր սատանաներ»-ի հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:






































