Հունական բանկերը կբացվեն հուլիսի 20-ին: Այս մասին հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Երկուշաբթի օրը բանկերը կբացվեն,- մեջբերում է գործակալությունն աղբյուրի խոսքերը:- Օրական 60 եվրո հանելու սահմանափակումը կմնա: Սակայն քաղաքացիները կկարողանան հանել օրական ոչ թե 60-ական եվրո, այլ կուտակել գումարն ու հանել, օրինակ, 120 եվրո՝ երկու օրը մեկ»:
Հունական բանկերը փակվել էին հունիսի 30-ից՝ կապիտալի շարժի վերահսկողություն սահմանելու հետ կապված: Բանկոմատներով կանխիկ գումար հանելը սահմանափակվել է օրական 60 եվրոյով՝ մեկ անձի համար:









































