Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն անդրադարձել է թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին: Նա հայտարարել է, որ թիմի խաղը կառուցելու է հենց նրա շուրջ:
«Քրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ»-ի հիմնականև առանցքային ֆուտբոլիստն է: Մենք հանդիպել ենք, ունեցել ենք առանձնազրույց, որի ընթացքում փոխանակվել ենք մտքերով: Մեզ հաջողվեց իրար ավելի լավ ճանաչել: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նա ունակ լինի անել իր ուժերի սահմանում ամեն ինչ, իսկ թիմը հասնի մաքսիմալ արդյունքի»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:









































