«Լիվերպուլ»-ը պատրաստ է «Ասթոն Վիլա»-ին նոր առաջարկ անել Քրիստիան Բենտեկեի տրանսֆերի ձեռքբերման համար։
Daily Express-ի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբն ի սկզբանե չէր պատրաստվում վճարել Բենտեկեի հրաժարագինը։
Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ մրցակցությունը «Լիվերպուլ»-ին ստիպել է 46․5 մլն եվրո նախապատրաստել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։
«Լիվերպուլ»-ը Ռահիմ Ստերլինգի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթի»-ին վաճառելու արդյունքում վաստակել է 65 մլն եվրո։






































