Ինտերպոլը տեղեկատվություն է տեղադրել մեքսիկացի թմրաբարոն Հոակին Գուսման Լոերայի՝ «Էլ Չապո» մականվամբ, հետախուզման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Անցած շաբաթվա վերջին մեքսիկական բանտից փախած Էլ Չապոյի լուսանկարները ընդգրկվել են հետախուզվողների կարմիր ցուցակում: Այժմ փախստականի որոնումը վերաբերում է Ինտերպոլի կազմի մեջ մտնող 190 երկրներին:
Հոակին Գուսմանը երկար ժամանակ համարվել է ամենահզոր մեքսիկական թմրակարտելներից մեկի՝ «Սինալոա»-ի պարագլուխը, որը զբաղվում է ԱՄՆ թմրանյութերի մատակարարմամբ։











































