Լաս Վեգասի Նեվադայի համալսարանի գիտնականները պարզաբանել են, թե ինչպես են տարբեր երկրների մարդիկ վերաբերվում համբույրին: Համաշխարհային 168 մշակույթ ներկայացնողերի շրջանում արված ուսումնասիրություններից պարզվել է, որ համբուրվել սիրում է մոլորակի բնակչության միայն 46 տոկոսը, գրում է Daily Mail-ը:
Հարցվածների կեսից ավելին համբույրի մեջ ռոմանտիկ հարաբերություններ չի տեսնում, իսկ որոշ մարդիկ ընդհանրապես այն անընդունելի են համարում:
Ամենից շատ համբուրվել սիրում են Մերձավոր Արևելքում. այնտեղ ընդհանրապես չկան համբույրի հակառակորդներ: Եվրոպայում համբույրին կողմ է 70 տոկոսը, Հյուսիսային Ամերիկայում՝ 55 տոկոսը, Աֆրիկայում՝ 13 տոկոսը: Իսկ ահա Կենտրոնական Ամերիկայի բնակչությունը կտրականապես դեմ է համբույրի միջոցով սիրային զգացմունքների արտահայտությանը:









































