Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը իր կարծիքն է հայտնել թիմի նախկին ավագ Իկեր Կասիլյասի՝ «Պորտու» տեղափոխության մասին:
«Կասիլյասն ակումբի կենդանի լեգենդն է և թիմի պատմության լավագույն դարպասապահը: Նա որոշել է կարիերան այլ կերպ շարունակել ու տեղափոխվել այլ ակումբ:
Ես՝ որպես թիմի գլխավոր մարզիչ, պարտավոր եմ հարգել այդ որոշումն ու մաղթել Իկերին հաջողություն: Նա միշտ կմնա «Ռեալ»-ի երկրպագուների սրտերում»,-Բենիտեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:








































