ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել արձակագիր, հոգեբան Էլդա Գրինին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Սիրելի Էլդա Գրին,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր գրական ստեղծագործությունները ջերմորեն են ընդունվել մեր ընթերցող հասարակության կողմից, իսկ Ձեր գիտական ու մանկավարժական գործունեությունը արժեքավոր ներդրում է մեր գիտության մեջ և հասարակական կյանքում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,-ասված է Նախագահի շնորհավորական հեռագրում: