Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, Կարսում գտնվող և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման դեմ պայքարող թուրք հայտնի նկարիչ Բեդրի Բայքամը Բեշիքթաշի շրջանում ենթարկվել է հարձակման:
Անհայտ անձինք փողոցում մոտեցել են նրան և դանակահարել, ապա փախուստի դիմել: Բայքամը ստիպված է եղել տաքսիով մեկնել մոտակա հիվանդանոց, քանի որ շրջակայքում գտնվող ավտոմեքենաների վարորդները հրաժարվել են նրան օգնել:
Դանակահարությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արվեստագետը դուրս է եկել մի միջոցառումից, ուր քննարկվում էր ապրիլի 23-ին դեպի Կարսի հուշարձան երթ կազմակերպելու հարցը:
Հիշեցնենք, որ երեկ էլ Կարսում տեղի երեխաների կողմից քարկոծման էին ենթարկվել հուշարձանի ապամոնտաժմանը ձեռնամուխ եղած մասնագետները:







































