Բազմաթիվ գաղափարների իրագործման համար Լեոնարդո դա Վինչիին խիստ չէր հերիքում ժամանակը և նա որոշեց քնելու համար նոր ժամացուցակ կազմել: Նա քնում էր 15 րոպե 4 ժամը մեկ:
Նրա հետևորդների փորձարկումների արդյունքում պարզ դարձան նմանատիպ քնի ավելի գործուն տարբերակներ:
1. 6 ժամը մեկ՝ 30 րոպե
2. 4 ժամը մեկ՝ 20 րոպե
3. 1,5-ից 3 ժամ՝ գիշերվա ընթացքում, և ապա 3 անգամ՝ 20 րոպեով ցերեկվա ընթացքում
4. 2 ժամ՝ գիշերվա ընթացքում և 20 րոպե՝ կեսօրին
5. 5 ժամ՝ գիշերվա ընթացքում, ապա միանգամից 1,5 ժամ՝ ցերեկը
Եվ սա ստացվում է:
Սակայն պետք է հիշել, որ ամեն օրգանիզմ յուրահատուկ է և իհարկե բոլորի համար չեն այսպիսի քնի ձևերը: Եթե դուք որոշել եք դարձնել ձեր օրակարգը այսպիսին, ապա պետք է մի որոշ ժամանակով հրաժարվեք մեքենա վարելուց և այլ ռիսկային գործողություններից, մինչև որ չպարզեք, թե կոնկրետ քանի ժամվա քունն է ձեզ բավարարում:







































