Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»։
«Երջանիկ պահ է իմ և ընտանիքիս անդամենրի համար։ Ուրախ եմ, որ այդ ամենն ավարտվեց։ Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ դուրս գալու խաղադաշտ։ «Սիթի»-ն ունի թիմ, որն ի զորու է ամեն տարի տիտղոս նվաճել։
Որքան շատ որակյալ ֆուտբոլիստներ են քեզ շրջապատում, այնքան շատ օգուտ ես ստանում։ Այնպես որ, անհամբեր սպասում եմ՝ երբ եմ սկսելու խաղալ նրանց հետ։
Ակումբն ունի բոլոր ենթակառուցվածքները, ամեն ինչ՝ հաջորդ մակարդակ դուրս գալու համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռաֆա Բենիտեսին, ով ինձ ընդգրկեց «Լիվերպուլ»-ի կազմում, երբ դեռ ընդամենը 15 տարեկան էի։ Դա շատ բան է նշանակում ինձ համար։
Քենի Դալգլիշին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար։ Ռոջերսին շնորհակալություն եմ հայտնում առաջին թիմում խաղալու հնարավորություն ընդձեռելու համար»,- հայտարարել է Ստերլինգը։
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ, իսկ «քաղաքայիններ»-ը վճարել են 49 մլն ֆունտ։








































