Արգենտինացի կիսապաշտպան Պաբլո Այմարը որոշել է ավարտել մարզական կարիերան։ Հանրահայտ ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում «Ռիվեր Փլեյթ»-ի հայտացուցակում ընդգրկվելու համար։
«Երեկ ինձ ասացին, որ չեմ ընդգրկվել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում իմ թիմի հայտացուցակում։ Ես ամեն ինչ հասկացա։ Չեմ ցանկանում զբաղեցնել այլ խաղացողների տեղը։ Որոշել եմ ավարտել կարիերաս»,- Այմարի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Այմարը «Ռիվեր Փլեյթ» է վերադարձել մայիսին, բայց վնասվածքի պատճառով ընդամենը 2 խաղ է անցկացրել։
Նա մարզական կարիերան սկսել է «Ռիվեր Փլեյթ»-ում։ Ավելի վաղ Այմարը հանդես է եկել իսպանական «Վալենսիա»-ում, «Սարագոսա»-ում, «Բեֆիկա»-ում և մալայզիայի «Ջոհար Դարուլ Տակեզիմ» թիմի կազմում։









































