Sunday, 05 07 2026
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան

Անընդունելի է ՀՀ ակտիվ քաղաքացու հետ խոսել «լռեցնելու» լեզվով. Գյումրեցի ակտիվիստների հայտարարությունը

Այսօր՝ հուլիսի 15-ին, հայտարարությամբ են հանդես եկել ընդեդեմ էլեկտրաէներգիայի թանկացմանն ուղղված քաղաքացիական շարժման Գյումրու համակարգող խմբի անդամներն ու Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած շուրջ երկշաբաթյա նստացույցի մասնակիցները իրենց տարակույսն հայտնելով ՀՀ Ոստիկանության և ՀՀ Ոստիկանապետի որդեգրած կեղցվածքի հանդեպ՝ առ Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիաներն ու ակտիվիստ Կարեն Պետրոսյանի հանդեպ հարուցված քրգործի իրավաչափությունը:

Մեջբերում ենք հայտարարությունն առանց միջամտության:

«Մենք՝ Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցներս, պատկերացում ունենալով Երևան և Գյումրի քաղաքների միջև եղած հեռավորության մասին, չենք կարող մեր տարակուսանքը չհայտնել ՀՀ Ոստիկանապետ Վ. Գասպարյանի կողմնակալ մոտեցման շուրջ, համաձայն որի՝ հունիսի 23-ին միայն Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ օրենքի կոպիտ խախտումներ թույլ տված ոստիկանները ենթարկվեցին այս կամ այն աստիճանի կարգապահական տույժերի: Եթե 120կմ-երը տեղեկատվական և մասնագիտական անջրպետ չեն հանդիսացել ՀՀ ոստիկանապետի համար՝ Գյումրիում տեղի ունեցածի շուրջ պատկերացում կազմելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար, ապա կարող ենք միայն ենթադրել, որ այս կերպ Գյումրիում խաղաղ նստացույցի մասնակիցներին օրենքի կոպիտ խախտումներով բերման ենթարկելու փաստը ուղղակիորեն հավանության է արժանացել ՀՀ ոստիկանապետի կողմից:

Եթե մեր ենթադրություններում սխալվում ենք, ապա ակնկալում ենք շատ շուտով ականատես լինել ևս մեկ համարձակ քայլի ավելի բարեփոխված Ոստիկանություն ունենալու ճանապարհին: Կարեն Պետրոսյանին հունիսի 23-ի գործողությունների մասով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու փաստի շուրջ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. այն է՝ անընդունելի է ՀՀ ակտիվ քաղաքացու հետ խոսել «լռեցնելու» լեզվով: Ինչպես հայտարարել էինք, անկալում ենք գործի շուտափույթ կարճում:

Վերջին օրերի ընթացքում գործի բովանդակության պարզման և արդեն իրավական հիմքերով գործի բնույթին ավարտական գնահատական տալու նպատակով Կ. Պետրոսյանի փաստաբանի կողմից ՀՀ դատախազություն ներկայացվել են մի քանի միջնորդություններ, որոնց պատասխաններ ստանալը և մեր կողմից ներկայացված բարոյական ու քաղաքացիական գնահատականների հետ համադրումը և միայն դրանից հետո համարժեք քայլերի ձեռնարկելն այս պահին համարում ենք հիմնավորված:

Տաս օրն է այն ժամկետը, որն այս պահին բաժանում է մեզ իրավական գործընթացների ավարտական գնահատական ստանալու և կախված այդ գնահատականից ՀՀ պահանջատեր քաղաքացու իրավունքները և շահերը պաշտպանելու ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված բազմաբնույթ քայլեր ձեռնարկելու գործում: Եվս տաս սպասման օրեր, որոնք մենք կանցկացնենք իրապես իրավական երկրում ապրելու ցանկությամբ, հույսով և վճռականությամբ:

Հետգրություն՝ Շիրակի բարեփոխված ոստիկանապետի ակնկալիքներով.

Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցներ 15 հուլիս 2015թ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում