Բրիտանական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան հստակեցրել են պայմանագրի մանրամասները:
Արգենտինացին Փարիզում կստանա այնքան, որքան Մանչեսթերում՝ շաբաթական 200 հազար ֆունտ: Բայց Ֆրանսիայի չեմպիոնները դեռ չեն պայմանավորվել «կարմիր սատանաներ»-ի ղեկավարության հետ: Թիմը պատրաստ է կիսապաշտպանի տրանսֆերի համար առաջարկել 43 միլիոն ֆունտ, բայց վստահ չէ, որ անգլիական ակումբը կհամաձայնի իրականացնել տրանսֆերն այդպիսի պայմանի դեպքում:
Հիշեցնենք, որ Անխել դի Մարիայի ծառայություններով էր հետաքրքրված նաև Մյունխենի «Բավարիա»-ն:









































