Thursday, 18 06 2026
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ

Այս սերունդն արդեն քաղաքականության մաս է․ Հրայր Թամրազյանն ամփոփում է #ElectricYerevan-ը

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը։

Պարոն Թամրազյան, ElectricYerevan շարժման մի քանի շաբաթների ընթացքում ինչպե՞ս եք գնահատում մեդիայի դերակատարությունը։ Ի՞նչ էր տեղի ունեցածը, և ի՞նչ ազդեցություն ունեցան լրատվամիջոցներն ու լրագրողները։

– Թե ինչ տեղի ունեցավ՝ բոլորս տեսանք, և այն արդեն գնահատված է լրատվամիջոցների կողմից։ Ծեծի ենթարկվեցին թե՛ ցուցարարները, թե՛ լրագրողները, ինչը պարզապես անթույլատրելի է։

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա այս օրերի ընթացքում նրանք հրաշալի աշխատեցին։ Նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր  հայ լրագրությունը շատ մեծ զարգացում է ապրել։ Հիմա մենք արձանագրեցինք, որ լրագրողն ինքը իր մասնագիտական պարտքը կատարելիս չի ընկրկել, չի նահանջել, մինչև վերջ կանգնել է՝ պաշտպանելու իր իրավունքները։ Եվ նույնիսկ ծեծի ենթարկվելու գնով  մինչև վերջ կարողացել է կանգնել և իր ունկնդրին, իր ընթերցողին, իր դիտողին  առավելագույնը հաղորդել այն, ինչ տեղի է ունենում, այն, ինչ ինքը տեսնում է։ Չեմ բացառում, որ հունիսի 23-ի իրադարձությունները կարող էին վերածվել հերթական, ավելի լայնամասշտաբ բռնությունների, եթե չլիներ լրագրողների հրաշալի աշխատանքը։ Այն աշխատանքը, որ կատարեց մեր մամուլը, մեծապես նպաստեց հերթական բռնությունների կանխմանը։

– Եթե զուգահեռներ անցկացնենք 2008-ի և 2015-ի միջև, թեև մեկը հետընտրական պայքար էր, մյուսը՝ քաղաքացիական, այն ժամանակ էլ լրագրողներն ու լրատվամիջոցները դերակատություն ունեին, բայց իշխանություններին զսպաշապիկ լինել չկարողացան։ Ո՞րն է տարբերությունը։

– Մի շատ էական տարբերություն կա։ Բոլոր լրատվամիջոցները, այդ թվում և՛ «Ազատությունը», և՛ «1in.am»-ը՝ բոլորը, միասին էին կանգնած, լրագրողների միջև համերաշխություն կար։ Պատճառը գուցե այն է, որ բոլորն են ծեծվել, այդ թվում նաև իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցների լրագրողները (ես օպերատորներին նույնպես լրագրող եմ համարում)։ 2008-ին լրագրողների մոտ նման համերաշխություն չկար։

Ամենակարևոր առանձնահատկությունը ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակվող լրատվամիջոցների առկայությունն է, ինչը 2008-ին  բացակայում էր։ Հիմա մենք տեսնում ենք՝ «Ազատություն»-ը, «1in.am»-ը, «a1plus»-ը և մյուսները ուղիղ եթերով հեռարձակում են այն ամենը, ինչ տեղի էր ունենում Բաղրամյան պողոտայում, և ամբողջ աշխարհն ականատես էր լինում այնտեղ կատարվողին։ Եվ եթե այն ժամանակ էլ լինեին այդ հնարավորությունները, չեմ հավատում, որ իշխանությունները կարողանային դիմել նման բռնությունների։ Համենայնդեպս՝ կլինեին բռնություններ, բայց գուցե ոչ այդ աստիճանի։ Այս դեպքում ակնհայտ է, որ իշխանությունները մտադրություն չունեին այդ ծավալի բռնություններ կիրառել ցուցարարների նկատմամբ։

Բացի այդ, այն ժամանակ տեղի ունեցան սպանություններ, հիմա նման բան, փառք Աստծո, տեղի չունեցավ։ «Ոչ թալանին» խումբը որոշեց չգնալ հերթական առճակատման և փոխարենը գնաց Ազատության հրապարակ, և շարժումը բաժանվեց երկու մասի՝ ինչ-որ իմաստով թուլացնելով առճակատումը։ Եվ գուցե այդ թուլացած իրավիճակը իշխանություններին ճնշումը թուլացնելու հնարավորություն տվեց, և մենք կարողացանք խուսափել հետագա բախումներից։

Պարոն Թամրազյան, այս ընթացքում տարբեր տեսակետներ հնչեցին առ այն, որ լրագրողը չպետք է ցուցարարի նման իրեն պահի և այլն։ Եղե՞լ է լրագրող, որ իրեն ցուցարարի նման է պահել այս շարժման օրերին։

– Բացարձակապես նման դեպք չի եղել, երբ լրագրողն իրեն ցուցարարի նման է պահել։ Մեր լրագրողները եթե ինչ-որ առումով ցուցարար են եղել, ապա միայն մի պատճառով՝ ոստիկանը որոշել է նրանց իրավունքները ճնշել, սահմանափակել նրանց մասնագիտական  պարտականությունների կատարման հնարավորությունները։ Այդ իմաստով գուցե բողոքի ինչ-որ պոռթկում եղել է, բայց դա չի նշանակում, թե իրենք  ցուցարար են։ Կներեք, եթե ոստիկանը գալիս խլում է բեյջը և ասում՝ դու լրագրող էիր, հիմա լրագրող չես, այդ դեպքում ի՞նչ անի լրագրողը։ Մենք գիտենք, որ ծեծի են ենթարկվել լրագրողներ, այդ թվում՝ «Ազատության» լրագրողները և ձեր լրատվամիջոցի լրագրողները։

Ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ հայ լրագրողը շատ  ավելի է հասունացել, ես կուզենայի նման հասունություն տեսնել մյուս մասնագիտության տեր մարդկանց մոտ, հենց թեկուզ ոստիկանության մոտ։ Կարծում եմ՝ ամեն դեպքում ցույցը ճնշելու  մեթոդների մեջ կարելի է շատ ավելի զուսպ լինել, չէ՞ որ այնտեղ երիտասարդներ են, պատանիներ։ Ինչպես գիտենք, մարդիկ իսկապես տուժել են, ֆիզիկական վնասվածքներ ստացել, տեղափոխվել հիվանդանոց։ «Ոչ թալանին» տղաներից մեկն էլ թաքնված թոքաբորբ է տանում և  ջերմություն ունի։

Ի վերջո՝ այս շարժումը հաղթանակ ունեցա՞վ, թե՞ ինչոր կետից պատային իրավիճակ ստեղծվեց։

Չեմ կարող ասել՝ շարժումը հաջողություն ունեցավ, թե ոչ։ Որպես լրագրող կարող եմ ասել, որ այս երիտասարդությունը կարողացավ պաշտպանել իր իրավունքները։ Այս սերնդի և նախորդ սերնդի միջև տարբերությունն այն է, որ իրենք ավելի լավ են գիտակցում իրենց իրավունքները, ավելի գրագետ են և ավելի վճռական՝ իրենց իրավունքները պաշտպանելու հարցում։ Այդ իմաստով, կարծում եմ, այս նոր սերունդը  կարողացավ համախմբվել, դուրս գալ և միասնական բողոքի ձայն բարձրացնել  կոնկրետ  հարցի շուրջ։ Իսկ մենք արդեն ականատես ենք եղել մի քանի այդպիսի բողոքի պոռթկումների, և  ամեն անգամ կարծես հաջողության հասել են։ Սա նշանակում է, որ իրենք շատ կոնկրետ, պրագմատիկ նպատակներ են կարողանում առանձնացնել և հասնել այդ նպատակների իրականացմանը։

Ի վերջո՝ սա այն սերունդն է, որ առայժմ, ինչպես իրենք են ասում, չեն ուզում քաղաքականացնել շարժումը, բայց իրենք արդեն քաղաքականության մաս են։ Եվ վաղ թե ուշ մենք ականատես կլինենք քաղաքական նոր ղեկավարների, նոր լիդերների, որոնք և գուցե կառաջնորդեն մեր քաղաքական կյանքը։

Այս անգամ իշխանությունը նոր գործիքակազմ կիրառեց։ Չհաշված բռնությունը, ջրցանը՝ ինչոր առումով իշխանությունն ի՞նքն էլ ստիպված է նոր մեխանիզմներով աշխատել հասարակության հետ։

– Կարծում եմ՝ այո, իրենք էլ են գիտակցում, որ ի վերջո միայն ուժով հնարավոր չէ այս իրավիճակի հետ գործ ունենալ, իրենք էլ են հասկանում, որ ի վերջո բռնությունը չի կարող որևէ հարց լուծել, բայց մենք դեռ չգիտենք, թե ինչով կավարտվի այս ամենը։ Ես կարծում եմ, որ այս շարժումը կարող է նորից վերսկսվել՝ այս անգամ արդեն ուրիշ հարցի շուրջ։ Հայաստանի տնտեսական կացությունն այնքան էլ բարվոք վիճակում չէ,  տնտեսական աճ կարծես թե չունենք։ Այս ամենի պատճառը սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումն է, և քանի դեռ չկա որևէ բարելավում, այսպիսի սոցիալական պոռթկումներ կլինեն նաև ապագայում։ Իսկ թե ինչպես իշխանությունները կարձագանքեն այդ պոռթկումներին՝ ես չեմ կարող ասել։ Երաշխիք չկա, որ իշխանությունները նորից չեն դիմի բռնության։ Համենայնդեպս, տեսանք, որ լուրջ բախումներ տեղի չունեցան, ինչը շատ լավ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում