Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն պատրաստվում հրաժարվել թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններից: Այդ մասին հայտարարել է «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը` չնշելով, սակայն, անուններ:
«Մեր թիմում կան ֆուտբոլիստներ, ովքեր «Ռեալ»-ի հետ գործող պայմանագիր ունեն: Մենք թույլ չենք տա նրանց լքել ակումբը»,-AS-ը մեջբերում է Պերեսի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Ռամոսին ու Պերեսին ոչ մի կերպ չի հաջողվել համաձայնության հասնել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում: Ռամոսը տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ է պահանջում, մինչդեռ Պերեսը չի պատրաստվում կատարել այդ պահանջը:










































