Wednesday, 01 05 2024
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր

Մարսելի քաղաքապետը Տարոն Մարգարյանին է ներկայացրել Մարսելի վերջին զարգացումները

Մարսելում Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառումներին որպես պատվավոր հյուր մասնակցող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Դիմավորելով Երևանի գործընկերոջը՝ Մարսելի քաղաքապետը նախ կարճ շրջայց է կատարել Տարոն Մարգարյանի հետ, որի շրջանակում ներկայացրել է իր ղեկավարած քաղաքի վերջին տարիների զարգացումներն ու ձեռքբերումները:

Կարճ անդրադարձ կատարելով Մարսելի պատմությանն ու տեսարժան վայրերին՝ Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ վերջին տարիներին կառուցված որոշ շինություններ` իրենց նպատակային նշանակությամբ, հնարավորին ավելի հարմարավետ են դարձրել Մարսելը ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար: Առանձնակի կարևորելով տեղի հայ համայնքի դերակատարումը Մարսելի զարգացման հարցում՝ Ժան-Կլոդ Գոդենը վստահեցրել է, որ մշտապես արդարացված է եղել քաղաքային իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ֆրանսահայերի համար Մարսելը, ըստ էության, հարազատ քաղաք է` հատկապես հաշվի առնելով, որ Արևմտյան Հայաստանից առաջինը հենց այստեղ են գաղթել Եղեռնից մազապուրծ հայերը:

Շնորհակալություն հայտնելով հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող վստահության և մշտական ուշադրության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ շնորհիվ հայ համայնքի ջանքերի՝ երկու երկրների, նաև Երևանի ու Մարսելի միջև առկա բարեկամական ջերմ հարաբերություններն առավել կակտիվանան ու նոր զարգացումներ կարձանագրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում