Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են բանտի 49 աշխատակիցների, որտեղից փախել է թմրակարտելի պարագլուխ Հոակին Գուսմանը՝ Էլ Չապո (Կարճահասակ) մականվամբ: Այս մասին հայտնում է El Nuevo Herald պարբերականը:
Ձերբակալվածների թվում են բանտի տնօրեն Վալենտին Կարդենաս Լերման, անվտանգության աշխատակիցները և աշխատակազմը: Նրաց կասկածում են Էլ Չապոյի փախուստին մասնակցելու կամ օժանդակելու մեջ:
Հետաքննությունը ղեկավարելու համար երկրի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Չոնգը կասեցրել է իր շրջագայությունը Ֆրանսիա, որտեղ պետք է ուղևորվեր երկրի նախագահի հետ:










































