Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը ներում է շնորհել թմրանյութերի տարածման և պահպանման համար դատապարտված 46 բանտարկյալի:
«Ամերիկան երկրորդ հնարավորությունների երկիր է, և ես հավատում եմ, որ այս տղաները արժանի են երկրորդ հնարավորություն ստանալու»,- ասել է նախագահը Սպիտակ տան կայքում տեղադրված տեսագրության մեջ:
Այսպիսով՝ Օբամայի հրամանով 2014թ ապրիլից դատապարտյալների պատժի մեղմացման քանակը հասնում է 89-ի:











































