Sunday, 21 06 2026
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ

Ոստիկանությունը փորձում է իմիտացիոն քայլերով մեղմել ժողովրդի զայրույթը. «Ոչ թալանին»

«Ոչ թալանին» նախաձեռնությունը պահանջում է`
– պատժել անօրինական գործողություններ կատարած ոստիկաններին և քաղաքացիական հագուստով այն մարդկանց, ովքեր ներկայանում էին որպես ոստիկան` ցուցաբերելով լկտի պահվածք և կատարելով անօրինական գործողություններ, ինչպես նաև պատժի ենթարկել հունիսի 23-ին և հուլիսի 6-ին դեպքի վայրում գտնվող ոստիկանության բարձրաստիճան հրամանատարական կազմին:

-հեռացնել նրանց համակարգից, այնուհետև գործ հարուցել նրանց նկատմամբ և այդ քայլով հաստատել, որ նրանք անօրինական քայլեր կատարելու համար հրաման չեն ստացել ոստիկանապետի կողմից:

Այս մասին, մասնավորապես, ասված է հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված ծառայողական քննության կապակցությամբ «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարության մեջ:

«Նշված պահանջի կետերը չկատարելու պարագայում ամբողջ պատասխանատվությունը մնում է անձամբ Վովա Գասպարյանի վրա»,-ընդգծում են հայտարարության հեղինակները:

«Ոչ թալանին» նախաձեռնությունն իր հայտարարության մեջ նշում է, որ, ոստիկանության տարածած հայտարարության համաձայն, քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ:

«Նշվում է, որ տույժի ենթարկված ոստիկանները կարգապահական խախտումներ են թույլ տվել, օրինակ, զսպված չեն եղել ու վայելուչ և քաղաքակիրթ չեն դրսևորել իրենց։

Ոստիկանության ծառայողներից մեկի պաշտոնը մեկ աստիճանով իջեցվել է, մեկ ծառայող նկատողություն է ստացել, յոթն էլ՝ խիստ նկատողություն: «Ոչ թալանին» նախաձեռնությունը գտնում է, որ ոստիկանությունը փորձում է հերթական անգամ իմիտացիոն քայլերով մեղմել ժողովրդի զայրույթը կարգազանց ոստիկանների նկատմամբ և փակել առաջ քաշված պահանջի կատարումը»,-հայտարարում է«Ոչ թալանին» նախաձեռնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում