Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարիերան կարող է շարունակել «Լիվերպուլ»-ում:
Metro-ն հայտնում է, որ անգլիական ակումբը Ռոյսի համար պատրաստ է վճարել 49 միլիոն ֆունտ: Գերմանացին հունիսին երկարաձգել էր պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ մինչև 2019 թվականը:
Ռոյսը նախորդ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 29 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:






































