Tuesday, 16 06 2026
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»

ԿԺԴՀ-ի կառավարությունը Օբամային հրավիրել է Փհենյան

ԿԺԴՀ-ի կառավարությունը հրավիրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Կոնգրեսի անդամներին և ԱՄՆ կառավարության ողջ անձնակազմին գալ Փհենյան: Նրանց առաջարկել են ստուգել, թե կա՞ արդյոք Հյուսիսային Կորեայում կենսաբանական զենք և առաջարկել են ծանոթանալ երկրում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակին: Այդ մասին հայտարարում է «Yonhap»-ը:

ԿԺԴՀ-ի պաշտպանության կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ ամերիկացի պաշտոնյաները կարող են իրենց աչքերով տեսնել «Փհենյանի կենսատեխնոլոգիայի գաղտնի ինստիտուտը»: «Նրանք նաև կարող են տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում հասարակությունը, որտեղ իսկապես երաշխավորում են մարդու իրավունքների պաշտպանությունը»,- խոստացել է նա:

Հյուսիսային Կորեայի ուսումնասիրություններին նվիրված 38 North կայքում հունիսի 9-ին հրապարակվել էր ամերիկյան՝ Խնդիրների լուծման կենտրոնի աշխատակից Մելիսա Հենխեմի զեկույցը, որում հաստատվում է, որ Փհենյանի Կեաստեխնոլոգիայի ինստիտուտը տիրապետում է սիբիրյան խոցի մանրէների աճեցման անհրաժեշտ միջոցներին, ինչը կարելի է օգտագործել որպես կենսաբանական զենք:

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, հուլիսի 12-ին ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցիչը մեղադրել է Վաշինգտոնին Կորեական թերակղզում պատերազմի դեպքում Փհենյանի դեմ կենսաբանական զենք կիրառելու մտադրության մեջ: Նա նաև պահանջել է հետաքննություն սկսել ԱՄՆ-ից Հարավային Կորեա սիբիրյան խոցի մանրէներ ուղարկելու փաստով: Մայիսին Պենտագոնը խոստովանել էր, որ պատահաբար Հարավային Կորեայում տեղադրված ամերիկյան զինուժի ռազմաբազա են ուղարկել սիբիրյան խոցի նմուշներ: Վաշինգտոնը և Սեուլը այդ հարցով հետաքննություն են անցկացնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում