Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Բիգլիան պատմել է Ամերիկայի գավաթի եզրափակչում պարտությունից հետո իր թիմակից Լեո Մեսսիի ռեակցիայի մասին:
«Նա հեկեկում էր երեխայի պես և չէր կարողանում հանգստանալ: Դա բոլորիս մտահոգում էր, ու ոչ ոք չէր կարող հանգիստ դիտել այդ տեսարանը: Ես Լեոյին ճանաչում եմ շատ վաղուց, և նրան երբեք այդպիսին չեմ տեսել: Ավտոբուսի մեջ նա չէր կարողանում հանգստանալ: Եթե նրան պետք է որոշ ժամանակ դադար վերցնել, ապա մենք նրա կողքին ենք և ողջունում ենք նրա որոշումը»,- Բիգլիայի խոսքերը մեջբերում է Estudio Futbol-ը:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի 2015 թվականի խաղարկության եզրափակչում Արգենտինան խաղում էր Չիլիի դեմ: Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ ոքի՝ 0-0, իսկ 11 մետրանոց հարվածաշարով չիլիացիներն ավելի ուժեղ գտնվեցին:







































