Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը հիասթափված է Բաստիան Շվայնշտայգերի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության փաստի կապակցությամբ: 31-ամյա պաշտպանի կարծիքով` այդ ֆուտբոլիստին ոչ ոք չի կարող փոխարինել:
«Ցավում եմ, որ Շվայնշտայգերը հեռացավ «Բավարիա»-ից: Մենք միասին շատ բաների միջով ենք անցել: Ես, իսկապես, ափսոսում եմ, որ մեր ուղիները բաժանվեցին: Առաջին անգամ միասին խաղացել ենք, երբ 16 տարեկան էինք: Բաստիանին ճանաչող յուրաքանչյուր մարդ կարող է հաստատել, որ նա հեշտ ուղիներ չի փնտրում և միշտ նոր մարտահրավերներ է գտնում: Ստիպված ենք ընդունել նրա որոշումը»,- Sport-ը մեջբերում է Լամի խոսքերը:
Հիշեցնենք` «Բավարիա»-ի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց «կարմիր սատանաներ»-ը 15 մլն ֆունտ են վճարել:






































