Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանացի արքայազն Ուիլյամը երկուշաբթի նոր աշխատանքի է անցել որպես շտապօգնության ուղղաթիռի օդաչու։
Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռն ընդունվել է մի ընկերությունում, որը պատասխանատու է Արևելյան Անգլիայում ուղղաթիռների միջոցով արտակարգ բժշկական ծառայություն մատուցելու համար։ Ուիլյամը հայտարարել է. «Սա իմ առաջին աշխատանքային օրն է, և ես մի փոքր հուզված եմ։ Ես փորձում եմ լինել լավ տղա և կանեմ այն, ինչ կարողանում եմ»։
Թագավորական ընտանիքի անդամը նախընտրում է աշխատել երկրորդ հերթով՝ 16:30-ից մինչև կեսգիշեր։ Նա նախապես անցել է քաղաքացիական ուղղաթիռով թռչելու դասընթացներ։











































