18 մարդ, որոնց պատանդ էին վերցրել Փարիզից ոչ հեռու գտնվող Վիլնև-լա-Գարեն քաղաքի առևտրի կենտրոնում, ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Ոստիկանության տվյալներով՝ նրանցից ոչ ոք չի տուժել։ Այժմ հատուկջոկատայինները խուզակում են առևտրի կենտրոնը՝ փորձելով գտնել հանցագործներին։
Երեք անհայտ անձինք պատանդել էին մարդկանց այսօր վաղ առավոտյան։ Չարագործներից մեկը ճանաչվել է ականատեսների կողմից որպես Primark խանութի աշխատակից։
Ոստիկանությունում ենթադրում են, որ հանցագործները փորձել են խանութի զինված կողոպուտ իրականացնել։









































