Փարիզից ոչ հեռու անհայտ անձինք պատանդ են վերցրել 10 մարդու։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Ոստիկանների տվյալներով՝ հարձակվողները եղել են 2-3 հոգի։ Նրանք բարիկադավորվել են Վիլնև-լա-Գարեն քաղաքի առևտրի կենտրոնի Primark խանութում։ Հաստատությունում նրանցից բացի եղել է 10 մարդ, որոնք բոլորը աշխատողներ են։
Դեռևս չի հաղորդվում՝ հարձակվողներն առաջադրո՞ւմ են որևէ պահանջ։ Ոստիկանությունում ենթադրում են, որ խոսքը զինված կողոպուտի անհաջող փորձի մասին է։







































