Հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը ԼՂ-ում հաստատված ռուս գործարար Գերման Ստերլիգովին նվիրել է ձիերի երամակ՝ հայտնում է LifeNews-ը:
Ութ զտարյուն ղարաբաղյան ձիերը կապրեն ֆերմեր Ստերլիգովի մոտ ու կօգնեն նրան զարգացնել տնտեսությունը:
Նշվում է, որ ձիերից մեկը վերցվել է Մեծ Բրիտանիայի արքայական ախոռից, մյուսը՝ Հոլանդիայից: Հայրապետյանի ներկայացուցչի խոսքով՝ նման երամակի արժեքը կարող է կազմել 1 մլն դոլար:






































