Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Մայքլ Հուովը չեղարկել է կանոնը, որի համաձայն՝ կալանավորները պետք է սահմանափակ քանակով գրքեր ունենային: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախկինում յուրաքանչյուր խցում պետք է լիներ 12-ից ոչ ավելի գիրք: Իսկ այժմ կալանավորների հարազատներն ու ընկերները նրանց կարող են գրքեր ուղարկել առանց սահմանափակումների:
2015-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող այս փոփոխությունները, որոնք վերաբերում են Անգլիայում և Ուելսում կալանքի տակ գտնվող 80 հազար մարդու, նպատակ ունեն պատժաժամկետի ավարտից հետո նրանց նախապատրաստել աշխատանքի:






































