Անցյալ հանգստայն օրերին Rolls-Royce ավտոմեքենաները մասնակցեցին Goodwood Festival of Speed 2015 արագության փառատոնին, հայտնում է gogetnews.info-ն:
Wraith մոդելը` ամենահզոր և դինամիկ Rolls-Royce-ը, հեշտությամբ անցավ իր բարդությամբ հայտնի Goodwood Hillclimb մայրուղու հատվածը: Այն հաղթահարեց 1.16 մղոնը 57.21 վայրկյանում, իր հետևում թողնելով Maserati GranTurismo MC Stradale Centennial Edition (59.00 վրկ.), Bentley Continental GT (60.65 վրկ.), Maserati GranCabrio MC (60.66 վրկ.) և Porsche 918 Spyder ‘Weissach’ (61.37 վրկ) մոդելները:
Wraith-ի ղեկին լեռնային մրցավազքերի չեմպիոն Յորգ Վայդինգերն էր, ով ռեկորդ սահմանեց` 106 մղոն/ժամ:
Եզակի նուրբ մանուշակագույն Rolls-Royce-ը, ինչն ամբողջ տարի Rolls-Royce Motor Cars կողմից տրամադրվել էր «Together for Short Lives» մանկական բարեգործական հիմնադրամին օգնելու համար, նույնպես նկատվել է Supercar Run մայրուղու բլրոտ տեղանքում:










































