Ամերիկյան Royal Caribbean International ընկերության զբոսաշրջային նավում՝ Ֆլորիդա նահանգի ափամերձ հատվածում, ավելի քան 100 մարդ վարակվել է աղեստամոքսային հիվանդությամբ:
Կարիբյան ծովով շրջագայելիս, որը տևել է 11 օր, 1991 ուղևորներից վարակի ախտանշաններ են ունեցել 105-ը, այդ թվում՝ անձնակազմի 772 անդամներից երեքը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վարակի աղբյուրը առայժմ հայտնի չէ: Ուրբաթ օրը նավը ժամանել է Ֆլորիդայի հարավի Պորտ-Էվերգլեյդս, որտեղ վարակվածներին շարունակում են բուժօգնություն տրամադրել:
Վարակի ախտանշաններն էին սրտխառնոցը, փսխումը, ինչպես նաև որովայնի շրջանում սուր ցավերը: