Wednesday, 17 06 2026
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը

ԴԱԻՇ-ի իգական գեստապոն տեռորի է ենթարկում իր իսկ սեռին

Կեսգիշերին, երբ ընտանիքը պատրաստվում էր քնելու, դուռը ուժեղ բախեցին: Դրսում Կալաշնիկովները ուսերից կախած և դեմքերը սև շարֆերով թաքցրած ԴԱԻՇ-ի 5 զինյալներ էին: Նրանք աղջիկներ էին փնտրում առևանգման համար:

«Մենք բացեցինք դուռը, և նրանք տեսան իմ կնոջ դեռահաս քույրերին` Սաբիհային և Սաջիդային: Զինյալներն ասացին, որ նրանք կտանեն նրանց, քանի որ նրանք գեղեցիկ են,- հիշում է Կաֆի Օսմանը:- Բոլորս լաց էինք լինում, երբ նրանց դուրս տարան և բեռնատարով քշեցին հեռու: Այդ ժամանակվանից մենք նրանց մասին ոչինչ չենք լսել»:

Հյուսիսային Իրաքի Մաքհմուր քաղաքում աղջիկների առևանգումը սկսվեց, երբ այն փողոց առ փողոց անցավ ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) զինյալների հսկողության տակ: Նրանք գլխատում էին մարդկանց, բռնաբարում կանանց և որպես պատերազմի ավար՝ առևանգում կույսերին սեքս ստրկուհիներ կամ ջիհադի հարսնացուներ դարձնելու համար:

Օսմանների ընտանիքը այժմ կարծում է, որ 18-ամյա Սաբիհան և 16-ամյա Սաջիդան Ռաքքայում մարմնավաճառներ են: Այդ քաղաքը դարձել է միջնադարյան բարբարոսության, ահաբեկչության, տանջանքների, բռնության և գարշելի վերահսկողության վայր այնտեղ ապրող ավելի քան 100 հազար կանանց համար: Որոշ կանայք մնացել են այդ քաղաքում իրենց կամքին հակառակ: Նրանք չեն հասցրել հեռանալ, երբ ԴԱԻՇ-ը 2 տարի առաջ եկավ և ֆուտբոլի դաշտը դարձրեց Շարիաթի դատարան, որտեղ սարսափելի հասարակական մահապատիժներ են տեղի ունենում` ուրբաթ օրերը մզկիթում աղոթքից հետո այնտեղ քարակոծելով կամ խաչելով մարդկանց:

Մյուսները ջիհադի արմատական հարսնացուներ են Արևմուտքից, ներառյալ երեք աշակերտուհիները Բեթնալ Գրինից, Արևելյան Լոնդոնից: Երրորդ խմբի կանայք այն դժբախտներն են, որոնց զինյալները առևանգել են և բերել Ռաքքա, բանտարկելով և սեքս ստրուկ դարձնելով:

Ինչ էլ լինի այս դժոխային վայրում ապրելու պատճառը, բոլոր կանանց արգելվում է դուրս գնալ առանց տղամարդ ազգականի ուղեկցության: ԴԱԻՇ-ը սահմանել է խիստ դրես-կոդ: Իգական սեռի բոլոր հասուն ներկայացուցիչները պետք է հագնեն երկու զգեստ՝ իրենց մարմնի ձևը թաքցնելու նպատակով, սև ձեռնոցներ` ձեռքերը ծածկելու համար, և երեք քող, որպեսզի իրենց դեմքը տեսնել չլինի: Այս կոդը խախտելու համար որոշ կանայք հանրության աչքի առջև կենդանի թաղվել են ավազի տակ:

«Մենք ազատություն չունենք: Մենք չենք կարող դուրս գալ պատշգամբ կամ նայել պատուհանից: Նրանք կձերբակալեն այն կնոջը, որն օծանելիք է օգտագործում կամ բարձր է խոսում: Կնոջ ձայնը չպետք է լսվի»,- ասում է սիրիացի մի ուսուցչուհի Channel 4-ի Escape From Isis փաստագրական ֆիլմում:

Ուսուցչուհին պատմում է իր բռնվելու սարսափելի պատմությունը Ալ-Քանսա իգական ոստիկանության կողմից, որը ստեղծվել է ԴԱԻՇ-ի կանոնները պարտադրելու համար: «Նրանք ասացին, որ իմ աչքերը երևում են քողի տակից: Ինձ տանջեցին: Այժմ նրանցից ոմանք կանանց պատժում են կծելով: Նրանք քեզ ընտրության իրավունք են տալիս կծելու և մտրակվելու միջև»:

Ավելի քան 60 բրիտանացի կանայք, ներառյալ 20-ամյա Աքսա Մահմուդը, որը լքել է իր ընտանիքը ԴԱԻՇ-ին միանալու համար, համարվում են այդ բրիգադի անդամներ: Նրանց ամսական վճարում են 100 ֆունտ, որն այնտեղ մեծ կարողություն է համարվում:

Ալ-Քանսայի նախկին անդամ Ում Աբաիդը` մի երիտասարդ սիրիացի կին, պատմել է մինչև ԴԱԻՇ-ի գալը և Ռաքքայում շարիաթի օրենքների հաստատումը իր սովորական կյանքի մասին:

«Ես գնում էի դպրոց, սրճի խանութներ, բայց ամուսինս (Սաուդյան Արաբիայից ԴԱԻՇ-ի զինյալ, որը զոհվել է ինքնասպանական ռումբ պայթեցնելով) համոզեց ինձ միանալ ԴԱԻՇ-ին և նրա գաղափարներին: Ես միացա բրիգադին և պատասխանատու էի դրես-կոդի համար»,- ասում է նա: «Ով խախտում էր կանոնը, մենք պետք է խարազանեինք: Ապա պետք է տանեինք նրա տղամարդ հսկողին` եղբորը, ամուսնուն, հորը, և նույնպես խարազանեինք: Նույնիսկ երբ ես աշխատանքի մեջ չէի, եթե մենք ավտոմեքենայից տեսնում էինք սխալ հագնված կնոջ, նա կանգնեցնում էր մեքենան և ինձ հորդորում անել իմ գործը: Ես հիշում եմ փողոցով ամուսնու հետ անցնող մի կնոջ: Ես նրան իմ ձեռքով եմ խարազանել»:

Ումը փախել է Թուրքիա, երբ նրա ամուսնու ինքնապայթեցումից մի քանի շաբաթ հետո նրան փորձել են ստիպել կրկին ամուսնանալ:

Սարսափելի բրիգադները նույնիսկ կանգնեցնում են ավտոբուսները և կանանց ստուգում: Եթե մեկին գտնում են դրես-կոդը խախտած, ապա և՛ նրան, և՛ վարորդին խարազանում են: Ալ-Քանսայի որոշ անդամներ հագնվում են տնային տնտեսուհու նման և խառնվում ամբոխին, որպեսզի որսան այլախոհներին:

Նրանք նաև գնում են հասարակաց տները, որտեղ Սաբիհայի և Սաջիդայի նման առևանգված աղջիկներն են, որոնք նախատեսված են կռիվներից վերադարձողներին բավարարելու: Ովքեր կարողացել են փախչել, պատմել են, որ մի քանի շաբաթում իրենք քնել են 100 տարբեր զինյալների հետ:

Նույնիսկ այն աղջիկները, ովքեր ինքնակամ են գնացել Ռաքքա, մտածելով ամուսնանալ մի զինյալի հետ, մի շաբաթ ապրում են մեկի հետ, ապա հոգևորականը բաժանում է նրանց, ամուսնացնում մի ուրիշ զինյալի հետ: Եվ այդպես շարունակվում է ամուսնական շրջանը: Սակայն աներևակայելի է, որ դեռևս շատ մահմեդական աղջիկներ և կանայք Եվրոպայից, և հատկապես Մեծ Բրիտանիայից ժամանում են Ռաքքա՝ միանալու ԴԱԻՇ-ին:

Այդ երևույթը կարելի է բացատրել համացանցի միջոցով իսլամական ուղեղներ լվացող քարոզչությամբ: Գույություն ունի ուժեղ բարոյական ճնշում աշխարհի մահմեդական կանանց նկատմամբ գնալու և մասնակցելու IS խալիֆայության կառուցմանը: Նրանց ընկերները առցանց շփվում են նրանց հետ` ԴԱԻՇ-ը ներկայացնելով որպես դրախտի և ազատության երկիր: Աղջիկները խոսում են զինյալի հետ, ով նրանց կանչում է Սիրիա: Սակայն այնտեղ հասնելուց հետո նրանք տեսնում են իրականությունը և ընկնում շոկի մեջ: Մի աղջիկ ասել է, որ իրեն ուզում են ճակատ ուղարկել կռվելու: Նա ուզում է վերադառնալ Արևմուտք:

Ամիրան Twitter-ում և Kik Messenger-ում (որը կոդավորված ծառայություն է) հայտարարել է, որ կանանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից կամ համացանցից: Նրանք պետք է պատրաստվեն ամուսնության, նույնիսկ եթե դեռահասներ են. «Մուհամեդ մարգարեի սիրելի կինը՝ Աիշան, ամուսնանալիս եղել է ինը տարեկանում»,- ասում են նրանք:

27-ամյա իրաքյան քուրդ Քաֆի Օսմանը Սաբիհայի և Սաջիդայի առևանգումից հետո իր կնոջ և չորս երեխաների հետ մեծ դժվարությամբ փախել է Թուրքիա, ապա հասել Ֆրանսիա: Նրանք վճարել են 16000 եվրո, ինչը Քաֆին թաքցրել է իրաքյան գործակալի տանը: «Ինչպե՞ս կարող էի ես այնտեղ մնալ, եթե ունեմ փոքր աղջիկներ: Զինյալները կարող էին նրանց նույնպես տանել»:

Ջիհադականները Մահմուրը վերցրել են 20 րոպեում, սպանել մարդկանց և սկսել դռները ծեծել աղջիկներ առևանգելու համար:

Ներկայումս Ֆրանսիայի ափին գտնվող Օսմանը և իր նման 3000 փախստականներ ապաստան են խնդրում և փորձում թաքնվել բեռնատարների ու գնացքների մեջ Բրիտանիա հասնելու համար: Ողբերգությունն այն է, որ Քաֆին և նրա ընտանիքը իսկապես արժանի են օգնություն:

Նրանք փախել են Մահմուրից մեծ դժվարությամբ: Քաղաքից դուրս 4 օր պառկել են հողին՝ առանց ուտելիքի և քիչ ջուր ունենալով: Վերջապես գտել են մեկին, ով խոստացել է նրանց բեռնատարով հասցնել Եվրոպա: «Գինը շատ բարձր էր, իմ ամբողջ ունեցածը: Վարորդը փակել էր իր դեմքը, որ նրան չմատնեի ոստիկանությանը: Վերջապես նա ասաց, որ մենք Բրիտանիայում ենք: Բայց նա խաբեց մեզ՝ իջեցնելով Ֆրանսիայի ափին»:

Մթության մեջ նրանք քայլել են 3 ժամ, մինչև Դունկիրկ քաղաք հասնելը: Այնտեղ մի ուրիշ փախստական տեսնելով՝ փոքր երեխաների, նրանց խրճիթ է թողել այնտեղ ապրելու համար:
Այսօր Քաֆին, որն անգլերեն լավ է խոսում և Մահմուրում աշխատել է իտալական նավթային ընկերությունում որպես թարգմանիչ, ասում է, որ նա երբեք չի վերադառնա Իրաք: Նա մխիթարվում է նրանով, որ փրկել է իր դուստրերին Սաբիհայի և Սաջիդայի բախտին արժանանալուց:

Երբ մենք հրաժեշտ էինք տալիս, Քաֆիի կինը լաց էր լինում, իսկ նրա գեղեցիկ երեխաները փորձում էին իրենց փոքրիկ ձեռքերով կանգնեցնել մոր արցունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում