«Բարսելոնա»-ի և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է, որ ՖԻՖԱ-ն ներողություն խնդրի` իր նկատմամբ չափազանց խիստ պատժամիջոցներ կիրառելու համար:
«Երբ Գոդինը գոլ խփեց, չտոնեցի այն, ինչպես կցանկանայի, քանի որ հասկացա` սխալ եմ գործել, որի համար կարող եմ պատժվել: Կարծում եմ` ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն գիտի, որ իմ որակազրկումը չափազանց էր: Ցանկանում եմ, որ նրանք նորողություն խնդրեն և խոստովանեն, որ սխալ են վարվել:
Երբ հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը հայտարարեց ՖԻՖԱ-ի` ինձ որակազրկելու որոշման մասին, ես փորձում էի ուժեղ լինել, բայց արցունքները հնարավոր չէր թաքցնել: Յուրաքանչյուրը կարող է սխալվել: Բայց արգելել մարզադաշտեր այցելել… Դա արդեն, իսկապես, չափազանց է»,- Fox Sports Radio-ն մեջբերում է Սուարեսի խոսքերը:








































