Միլոշ Զեմանը, ով ուրբաթ օրը պաշտոնապես զբաղեցրել է Չեխիայի նախագահի պաշտոնը, սուր քննադատության է ենթարկել զանգվածային լրատվական միջոցներին: Երդմնակալության ճառում նա ԶԼՄ-ներին մեղարել է «ուղեղ լվանալու» և հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Նրա կարծքիով՝ դա սպառնում է ազգային անվտանգությանն այնպես, ինչպես հանցագործությունը և նեոնացիստական խմբավորումների գործունեությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ 68-ամյա Զեմանը նախագահի պաշտոնում փոխարինել է Վացլավ Կլաուսին, ով նրան իր փոխանորդն է համարել՝ չնայած քաղաքական հարցերի շուրջ նրանց միջև գոյություն ունեցող մի շարք տարաձայնություններին: