Չինացի բժիշկները հաջողությամբ պատվաստել են 3D տպիչով տպած կրծքավանդակը: Այն պատրաստել են տիտանե ձուլվածքից: Պրոթեզը փոխարինել է քաղցկեղից վնասված ոսկորին: Բժիշկների խոսքերով` դա յուրօրինակ վիրահատություն է եղել, հաղորդում է Xinhua-ն:
Հայտնի է, որ վիրահատվողը 54-ամյա կին է եղել: Այժմ նա վերականգնողական շրջան է անցնում բուժման շրջանակներում: Վիրահատությունը տեղի է ունեցել հունիսին:
Բժիշկները նրա կրծքավանդակը նախագծելու համար մեկ ու կես ամիս են ծախսել:










































